22/09/2020 10:18
Հանրության լայն շերտերի ձայնը լսելի դարձնելու համար քաղաքական երեք ուժերը համապետական հանրահավաք են հրավիրել. Իվետա Տոնոյան
«Հայրենիք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների հետ համագործակցության գործընթացն այլևս թևակոխում է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների փուլ, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
«Այս երկու տարիների ընթացքում հանրության լայն շերտերի հույսերն այդպես էլ իրականություն չեն դարձել, խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվել, այսօր կա հանրային դժգոհություն։ Եվ նրանց ձայնը լսելի դարձնելու նպատակով քաղաքական երեք ուժերը հրավիրում են հանրահավաք», - հայտարարեց Իվետա Տոնոյանը։
Պատգամավորն ասաց, թե ԲՀԿ-ն մտավախություն չի ունեցել, որ չի կարողանա միայնակ մեծ հանրահավաք կազմակերպել, պարզապես ընտրել են համագործակցության եռյակ ձևաչափը։