22/09/2020 11:54
Հակամարտության լուծման հարցում կա երկու տարբերակ. կամ այն կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կամ չի լուծվի. Ռուբեն Ռուբինյան
Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում Հայաստանը չի ապակառուցողական կողմը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
«Մենք մշտապես հանդես ենք եկել կառուցողական դիրքորոշումներով։ Ակնհյատ է, թե որ կողմն է կիրառում ռազմատենչ լեզու, որ կողմն է հարձակվում մյուս կողմի վրա և որ կողմն է փորձում տապալել բանակցությունները», - ասաց Ռուբինյանը։
Հարցին, թե բանակցությունների պասիվությունն ինչո՞վ է պայմանավորված, պատգամավորն ասաց.
«Այդ հարցին մեկ պատասխան չկա, դա համատեքստերի հանրագումար է, և այդ պատճառներով ունենք այն, ինչ ունենք»։
Պատգամավորն ասաց, թե հակամարտության լուծման հարցում կա երկու տարբերակ.
«Կամ այս հակամարտությունը կլուծվի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի տարբերակով, կամ չի լուծվի»։