22/09/2020 12:14
Ղարաբաղյան հարցում մենք միշտ պատրաստ ենք քննարկումների, և դրա համար անհրաժեշտ է մի քանի հանգամանք. Ռուբինյան
Մենք միշտ հայտարարել ենք, որ միշտ պատրաստ ենք քննարկումների, բայց եթե ուզում ենք, որ դրանք լինեն արդյունավետ, անհրաժեշտ է մի քանի հանգամանք, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման խնդրում բանակցությունների շուրջ վերադառնալու հարցին։
«Նախ, պետք է լինի համապատասխան մթնոլորտ, անհնար է ունենալ առարկայական բանակցություն, երբ հակառակ կողմը կրակում է քեզ վրա կամ սպառնում է կրակելով։ Անհնար է որոշել Արցախի ճակատագիրը՝ առանց Արցախի մասնակցության։ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին», - ասաց Ռուբինյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե մոտ ժամանակներում պլանավորվում է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.
«Այդ հանդիպումների մասին լուրը հրապարակայանցվում է բոլոր կողմերի կողմից։ Այս պահի դրությամբ չունեմ այդպիսի տեղեկություն»։