22/09/2020 10:58
Հանրության շրջանում դժգոհություններ կան, բայց ոչ մեծ ծավալի. «Իմ քայլի» պատգամավոր
Ցանկացած անձ ազատ հավաքներ հրավիրելու իրավուքն ունի, իրենց իրավունքն են իրացնում, ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հոկտեմբերի 8-ին «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունների հրավիրած հանրահավաքին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:
Նա հանրահավաքի մասով կանխատեսումներ չարեց:
Պատգամավորը համաձայնեց, որ հանրության շրջանում դժգոհություններ կան, բայց միաժամանակ նկատեց, որ մեծ ծավալի չեն հասնում:
«Բոլոր հարցերի շուրջ 100 տոկոսանոց կոնսենսուս չի կարող լինել: Եվ ցանկացած քաղաքացու դժգոհություն կարևոր է մեզ համար», - ասաց նա: