22/09/2020 19:20
Բորելը հայտարարել է Մինսկ մեկնելու պատրաստակամության մասին
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Բելառուս՝ երկրում իրավիճակի կարգավորման գործընթացում առաջընթացին նպաստելու համար, բայց Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվում է Եվրամիության հետ փոխգործակցությունից: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Ես պատրաստ եմ մեկնել Մինսկ, եթե դա կնպաստի առաջընթացին: Մինչ այժմ Լուկաշենկոն հրաժարվում էր ցանկացած մակարդակով համագործակցել Եվրամիության հետ», - նշել է եվրոպացի առաջնորդը:
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Բելառուսի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դառնում է իր համար անձնական նպատակ: