22/09/2020 16:12
COVID-19-ի դեմ «Վեկտոր» պատվաստանյութը նախատեսվում է գրանցել մինչև հոկտեմբերի 15-ը
«Վեկտոր» կենտրոնից կորոնավիրուսային վարակի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի գրանցումը նախատեսվում է ավարտել մինչ հոկտեմբերի 15-ը: Այս մասին հաղորդվում է «Ռոսպոտրեբնաձոր»-ում:
««ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութի գրանցման կարգի ավարտը նախատեսվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գրանցվելուց հետո պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն «60+ տարիքային խմբի կամավորների և քրոնիկ հիվանդություններ ունեցողների ներգրավմամբ»:
Բացի այդ, հետհաշվառման թեստերին կմասնակցեն տարբեր տարիքային խմբերի 5 հազար կամավորներ: