22/09/2020 10:56
Մեծ Բրիտանիան նոր միջոցներ կձեռնարկի COVID-19-ի դեմ պայքարի համար
Մեծ Բրիտանիայում հանրային սննդի կետերը հինգշաբթի կեսգիշերից սկսած երկու ժամ առաջ պետք է փակվեն, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարության մեջ:
«Ոչ ոք չի նվազեցնում այն մարտահրավերները, որոնց բախվելու են անհատներն ու ձեռնարկատերերը նոր միջոցների կիրառմամբ: Մենք գիտենք, որ դա հեշտ չի լինի, բայց պետք է հետագա գործողություններ ձեռնարկենք՝ վիրուսի դեպքերի աճը վերահսկելու և Ազգային առողջապահական ծառայությունը պաշտպանելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Բացի այդ, ըստ The Guardian-ի՝ ոստիկանությունը կկարողանա տուգանքներ նշանակել 1000 ֆունտ ստեռլինգի չափով, ինչպես նաև ձերբակալություններ իրականացնել պանդոկներում և ռեստորաններում 2 մետր սոցիալական հեռավորության խախտման դեպքում:
Ենթադրվում է, որ Ջոնսոնը երեքշաբթի ելույթ կունենա ժողովրդի առաջ՝ նախանշելով նոր միջոցառումները: