22/09/2020 18:40
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` 142 մլն դոլարից հասնելով 176 մլն դոլարի. Վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ գրանցած ցուցանիշները։
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով` 142 մլն դոլարից հասնելով 176 մլն դոլարի: Ոլորտում աշխատողների քանակը աճել է 13%-ով՝ 14 533-ից հասնելով 16 442-ի
Ոլորտում ակտիվ կազմակերպությունների քանակը աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի: