22/09/2020 12:05
«Պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները». հանդիպել են Դավիթ Տոնոյանն ու Արցախի նախագահը
Երևանում հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Իմ խոսքում ընդգծել եմ, որ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այդ համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն մեր ռազմական կարողությունները:
Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի անվտանգության համակարգի խնդիրները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։