22/09/2020 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 115 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով
Հայաստանում սեպտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 47 667 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 115-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 42 676 (+39) մարդ, այս պահին բուժվում է 3765-ը (+73):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1226 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 938-ի (+2), իսկ այլ պատճառներով՝ 288 (+1):
Մեկ օրում մահացել է 3 մարդ: