22/09/2020 13:59
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 160 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 160 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 19 649 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6215 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 115 810 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 5976 մարդ, ընդհանուր առմամբ, 917 949 պացիենտ: