22/09/2020 13:22
ԱՄՆ-ում փորձարկել են վեցերորդ սերնդի կործանիչ
Next Generation Air Dominance ծրագրի շրջանակներում Պենտագոնը նախագծել, կառուցել և փորձարկել է աշխարհում առաջին վեցերորդ սերնդի կործանիչի նախատիպը: Այս մասին Defense News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի գնման գծով օգնական Ուիլ Ռոպերը:
«Մենք արդեն կառուցել և օդ ենք բարձացրել ցուցադրական լայնամասշտաբ թռիչքային մոդել և սահմանել այս գործի բոլոր ռեկորդները: Մենք պատրաստ ենք սկսել հաջորդ սերնդի ինքնաթիռների ստեղծումը», - ասել է Ռոպերը:
Ըստ նրա, X ինքնաթիռի նախագծումը ներառում էր թվային ինժեներական և բաց ճարտարապետության լայն կիրառում, ինչպես արդեն արվել էր eT-7 Red Hawk-ի դեպքում:
Նշվում է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը համապատասխան ծրագիրը հաստատի, տարեկան 50-80 վեցերորդ սերնդի կործանիչներ հավաքման գծից լհամալրվեն ՌՕՈՒ-ում: