22/09/2020 11:00
Տեխասում մոլեգնում է «Բետա» արևադարձային փոթորիկը
«Բետա» արևադարձային փոթորիկը հարվածել է ԱՄՆ Տեխաս նահանգի ափերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱՄՆ փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնի (NHC) տվյալներին:
Հայտնի է, որ «Բետան» առաջացել է Մեքսիկական ծոցում սեպտեմբերի 19-ին:
«Կենտրոնը (արևադարձային փոթորիկի) հատում է Տեխասի ափերը», - նշել են կենտրոնում:
Այժմ աղետը գտնվում է Մատագորդա շրջանից մոտ 35 կիլոմետր հարավ-արևմուտք և շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք՝ 6 կմ/ժ արագությամբ: Քամու առավելագույն արագությունը հասնում է 75 կմ/ժ:
Հայտնի է նաև, որ «Բետան» տեղատարափ անձրևներ է բերել Տեխասի կենտրոնական ափեր: