22/09/2020 15:10
Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով
Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել եմ կորոնավիրուսային հիվանդության թեստ, որի պատասխանը եղել է դրական: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ տեղեկացնելով, որ կրկնակի թեստի պատասխանը ևս դրական է եղել:
«Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում»,- մանրամասնել է մարզպետը՝ տեղեկացնելով, որ բացակայության ընթացքում իրեն կփոխարինի տեղակալ Հարություն Գուլյանը:
Նա նաև խնդրանքով դիմել է հանրությանը՝ առավել լրջորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, լինել ավելի զգոն և զգույշ: