23/09/2020 15:29
ՀՅԴ ներկայացուցիչները ՌԴ դեսպանի հետ քննարկել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանատանը հանդիպում են ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
ՀՅԴ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության, Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: