23/09/2020 10:53
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 210 դեպք, մահերի թիվն ավելացել է 8-ով
Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 47 877 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 210-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 43 026 (+350) մարդ, այս պահին բուժվում է 3617-ը (-148):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1234 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 942-ի (+4), իսկ այլ պատճառներով՝ 292 (+4):
Մեկ օրում մահացել է 8 մարդ: