23/09/2020 11:13
Սահմանադրական դատարանի 9 անդամից 9-ն էլ կարող է հավակնել թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոնին. Էդգար Շաթիրյան
Դեռ որոշում չկա, թե ով է լինելու ՍԴ նախագահ, հարցը կքննարկվի ՍԴ աշխատակակարգային նիստում, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
«Բնակաբանար, որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև դատարանի թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով», - ասաց Շաթիրյանը։
Դիտարկմանը, թե ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանի անունն է շոշափվում, Էդգար Շաթիրյանն արձագանքեց.
«Տարբեր անուններ են շոշափվում, ես չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում, ինձ համար առնվազն տեսականորեն դատարանի 9 անդամից 9-ն էլ կարող է հավակնել թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի պաշտոնին»:
Հարցին, թե ինքը հավակնո՞ւմ է, Էդգար Շաթիրյանը պատասխանեց.
«Թույլ տվեք այս պահին չպատասխանել, աշխատակարգային նիստը կմեկնարկի, միգուցե կլինեն դատավորների կողմից առաջադրումներ, միգուցե՝ ինքաառաջադրումներ։ Քննարկման արդյունքներով պարզ կլինի»։