23/09/2020 14:59
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 150 մարդ է մահացել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 150 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 19 799 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 6431 նոր դեպք:
Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 1 122 241 դեպք:
Մեկ օրում ապաքինվել է 5750 մարդ, ընդհանուր առմամբ՝ 923 699 պացիենտ: