23/09/2020 15:21
Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը
Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը:
Ներկայումս երդմնակալության արարողությունը տեղի է ունենում Մինսկի Անկախության պալատում:
Միջոցառմանը հրավիրվել են մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ և Հանրապետության խորհրդի անդամներ, պետական գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, գիտնականներ և այլն:
Արարողության ընթացքում Լուկաշենկոն, աջ ձեռքը դնելով Բելառուսի սահմանադրության վրա, երդվել է բելառուսերեն լեզվով և ստորագրել երդման ակտը:
Նախագահի ընտրությունները Բելառուսում տեղի են ունեցել օգոստոսի 9-ին:
Ըստ ԿԸՀ-ի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80,1 տոկոսը: