23/09/2020 12:09
Նավալնին դուրս է գրվել Բեռլինի «Charite» կլինիկայից
Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի «Charite» կլինիկայից, բժիշկները հնարավոր են համարում նրա լիարժեք ապաքինումը: Այս մասին նշված է կլինիկայի հայտարարության մեջ:
«Ալեքսեյ Նավալնին, ով «Charite» կլինիկայում բուժվում էր 2020-ի օգոստոսի 22-ից, դուրս է գրվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, նրա առողջական վիճակն այնքան է բարելավվել, որ շտապ բուժումը հնարավոր է դարձել դադարեցնել:
«Նավալնին 24 օր վերակենդանացման բաժանմունքում էր: Բժիշկները հնարավոր են համարել ամբողջական վերականգնումը՝ ելնելով նախորդ կուրսից և հիվանդի ներկա վիճակից», - հավելել են «Charite» կլինիկայում: