23/09/2020 19:51
Ճապոնիան գործնական կամ սովորելու նպատակով ժամանող օտարերկրացիների կթույլատրի երկիր մուտք գործել
Ճապոնիան հոկտեմբերի սկզբից մասնակիորեն կթույլատրի երկիր մուտք գործել օտարերկրացիների, հայտնում է «Ասահի» թերթը՝ հղում անելով կառավարությունում իր սեփական աղբյուրներին:
Հիմնականում դա վերաբերելու է նրանց, ովքեր ժամանում են երեք ամսից ավելի ժամկետով՝ գործնական կամ սովորելու նպատակներով: Զբոսաշրջիկներն առայժմ այդ կատեգորիաների մեջ չեն մտնում:
Բոլոր ժամանողները պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն: Սահմանափակումներ կան նաև թվաքանակի տեսակետից. մեկ օրում երկիր կարող է ժամանել ոչ ավելի, քան 1000 մարդ: Ներկայում պետությունը 159 երկրներից մուտքը փակել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Միևնույն ժամանակ կառավարությունը բանակցություններ է վարում 16 երկրների հետ, որտեղ իրադրությունը համեմատաբար բարենպաստ է ճանաչվել մուտքի մասնակի թույլտվության համար:
Հուլիսի վերջից այդ երկրներից յոթի քաղաքացիների համար մասնակիորեն մուտքը թույլատրվել է երկար ժամանակով մնալու համար:
Չնայած դրան, հիվանդությունների աճ տեղի չի ունեցել, միևնույն ժամանակ պահանջներ կան եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ից:
Այդյունքում, որոշում է ընդունվել աստիճանաբար մեղմացումներ սահմանել բոլոր երկրների համար և ընդլայնել այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց համար կարող է բացառություն արվել: