23/09/2020 14:03
Մասկը խոստացել է երեք տարի անց թողարկել Tesla անվարորդ բյուջետային մեքենա (Տեսանյութ)
Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը խոստացել է, որ «երեք տարի անց» ընկերությունը թողարկելու է 25,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մատչելի էլեկտրական անվարորդ մեքենա: Ըստ BBC- ի՝ նա այս մասին ասել է Battery Day-ի բաժնետերերի համար անցկացված շնորհանդեսում՝ նվիրված նոր հզոր մարտկոցների արտադրության մեկնարկին:
«Մենք միշտ երազել ենք ստեղծել մատչելի էլեկտրական մեքենա»,- ասել էնա:
Այժմ Tesla-ի ամենաէժան մոդելի՝ Model 3 սեդանի, գինը սկսվում է 37,990 դոլարից:
Մասկը ներկայացրել է նոր մարտկոցներ, որոնք Tesla-ն նախատեսում է թողարկել:
Շնորհանդեսի ժամանակ Մասկը խոսել է 240 բաժնետերերի հետ, որոնցից յուրաքանչյուրը նստած է եղել Tesla Model 3-ի սրահում: