23/09/2020 11:58
ԱՄՆ փոխնախագահի օդանավը թռչնի հետ բախման պատճառով վերադարձել է օդանավակայան
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի օդանավը թռչնի հետ բախումից հետո վերադարձել է Մանչեսթերի օդանավակայան (Նյու Հեմփշիր), հայտնում է The Hill-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Ըստ նրա՝ օդանավն օդանավակայան է վերադարձել՝ ելնելով անվտանգության միջոցնրից: Ակնկալվում է, որ փոխնախագահին և նրան ուղեկցողներին Վաշինգտոն կուղարկեն բեռնատար օդանավով:
Երեքշաբթի Փենսը մասնակցել է Նյու Հեմփշիր քաղաքում նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի աջակցության միջոցառմանը: