23/09/2020 13:43
Շվեյցարիայում 14 դեռահաս կայծակի հարվածից տուժել է
Շվեյցարիայում 14 դեռահասի հիվանդանոց են տեղափոխել, երբ խաղի ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլի խաղադաշտին: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
«Այս պահին հայտնի տեղեկությունների համաձայն՝ կայծակը հարվածել է լուսարձակին: Լիցքն ընկել է գետնին և տարածվել ամբողջ դաշտով», - նշվում է հաղորդագրության մեջ:
Միջադեպի հետևանքով երկու թիմերի 14 պատանի տեղափոխվել է հիվանդանոցներ, բոլոր տուժածները՝ 15-ից 16 տարեկան են: Նրանցից մեկին ուղղաթիռով են բուժհաստատություն տեղափոխել:
Դատախազությունն ու ոստիկանությունը պարզում են դեպքի հանգամանքները: