24/09/2020 11:40
Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, իսկ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններում ներառված է բարձր կոնտեքստում. Փաշինյան
Ռուսական վերլուծական կոնտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով գնահատական, որտեղ համապարփակ գնահատում է Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկեր երկրների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, կառավարության այսօրվա նիստին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանը ներառված է շատ բարձր մակարդակում դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում», - ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե առաջիկայում Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:
«Այդ առումով կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում ու շարունակելու ենք այդ հարաբերությունները զարգացնել», - ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ Եվրամիությունը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Հայաստանի համար շատ կարևոր գործընկերներ են, նաև Հայաստանը շատ ինտենսիվ հարաբերություններ ունի Իրանի, Վրաստանի հետ: