23/09/2020 19:22
Պարգևատրումներ ԱԺ-ում՝ աշխատավարձի 75 տոկոսի չափով
Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները պարգևատրվել են աշխատավարձի 75 տոկոսի չափով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ, որում, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 75%-ի չափով»:
Ինչպես գրում է www.24news.am, ըստ դրույքաչափերի՝ ԱԺ նախագահը՝ 892 հազար 890, փոխնախագահները՝ 694 հազար 470, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ 595 հազար 260, նրանց տեղակալները՝ 520 հազար 800, ուղղակի պատգամավորները՝ 496 հազար 50, ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ 595 հազար 260 հազար դրամի պարգևավճար են ստացել:
Աղբյուրը հայտնում է նաև, որ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո պետական ապարատի գրեթե բոլոր կառույցները, այդ թվում՝ խորհրդարանը, հրաժարվել էին պարբերական պարգևավճարներից: Գումարները համավարակի համար բացված հատուկ հիմնադրամին էր փոխանցվում: Մի քանի ամսվա դադարից հետո պատգամավորները, փաստորեն, նորից են պարգևատրվել: