24/09/2020 18:56
Բորելը մեկնաբանել է Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մեկնաբանել է Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը:
«Սեպտեմբերի 23-ին, այսպես կոչված` երդմնակալությունը և Ալեքսանդր Լուկաշենկոյի ընդունած նոր մանդատը չունեն բավարար ժողովրդավարական լեգիտիմություն»,- Բորելի հայտարարությունը մեջբերում է ТАСС-ը:
Ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Зայբերտը մեկնաբանել էր Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը: Նա հայտարարել է, որ «այս արարողությունը պատրաստվել է գաղտնի և անցկացվել է առանց հասարակության մասնակցության, դա արդեն նշանակալի է»: