24/09/2020 11:52
Լուկաշենկոյի երդմնակալության պատճառով Բելառուսում կարող է սկսվել ազգային գործադուլ
Ալեքսանդր Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունից հետո Բելառուսում բողոքի ցույցերը թեժացել են:
Հանրահավաքը ցրելուն ի պատասխան ցուցարարները հինգշաբթի և ուրբաթ համազգային գործադուլի կոչ են անում, հայտնում է NEXTA-ի Telegram ալիքը:
«Հինգշաբթի և ուրբաթ՝ ազգային գործադուլ: Ժամանակն է, որ բոլոր պետական ձեռնարկությունների աշխատողները կրկին իրենց ցույց տան: Ձեզ, ինչպես միշտ, կփորձեն վախեցնել, բայց կատարյալ անզորության մեջ ապրելն էլ ավելի վատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վարորդների և հետիոտների միջոցով հնարավոր է նաև արգելափակվեն ճանապարհները և մայրուղիները ամբողջ Բելառուսում: Երկրի բնակիչներին կոչ են արել չվճարել կոմունալ ծառայությունների և հարկերի համար:
Կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, լայնամասշտաբ բողոքի ցույցեր են նախատեսված Բելառուսի ողջ տարածքում:
Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի փակ երդմնակալությունը: