24/09/2020 18:49
Իսրայելի կառավարությունը հաստատել է կարանտինի խստացումը
Իսրայելի կառավարությունը հինգշաբթի առավոտյան հաստատել է կարանտինային միջոցառումների խստացումը՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի զգալի աճի հետ կապված, հայտնում է Jerusalem Post թերթը:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել էր, որ երկրի կառավարությունը մտադիր է կարանտինային սահմանափակումներն Իսրայելում խստացնել՝ սկսած սեպտեմբերի 25-ից, և վերադառնալ ավելի մեղմ միջոցառումների, միայն եթե COVID-19-ի հիվանդացության ցուցանիշները նվազեն:
Ըստ թերթի՝ Իսրայելի կառավարությունն այսօր առավոտյան հավանություն է տվել կարանտինի խստացմանը՝ կորոնավիրուսի հարցերի կառավարական հանձնաժողովից իրեն հանձնարարականներ ներկայացնելուց հետո:
Խստացված միջոցառումները կգործեն սեպտեմբերի 25-ից սկսած՝ երկու շաբաթ՝ մինչև հոկտեմբերի 9-ը՝ Սուկկոտ տոնի ավարտը:
Վերջին մեկ օրվա ընթացքում Իսրայելի առողջապահության նախարարությունը գրանցել է ռեկորդային՝ գրեթե 7 հազար վարակման դեպք:
Իսրայելում COVID-19-ի դեպքերի թիվը համավարակի սկսվելուց ի վեր գերազանցել Է 200 հազարը:
Իսրայելում անցյալ ուրբաթ ուժի մեջ է մտել կորոնավիրուսի պատճառով կրկնակի՝ համազգային երեք շաբաթյա կարանտինը՝ այն երկարացնելու հնարավորությամբ: