24/09/2020 13:37
Այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունը Մանվել Գրիգորյանի գույքը նվեր ընդունի. Նարեկ Բաբայան
Մանվել Գրիգորյանի որևէ գույք պետությանը չի նվիրաբերվել, պատասխանելով Aysor.am-ի հարցին` ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Հայտարարություններ արվել է իր պաշտպանական կողմից, դրանից հետո որևէ բան տեղի չի ունեցել, քանի որ դատախազությունը ներկայացրել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ, որ պետությունն այդ գույքը նվեր ընդունի», - նշեց Բաբայանը։
Նկատենք, որ Մանվել Գրիգորյանի կողմից շուրջ 40 անուն անշարժ գույք պետությանը, մասնավորապես, Արշալույս համայնքին նվիրաբերելու մասին հայտարարել էր նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։