24/09/2020 10:55
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 374 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով
Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 48 251 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 374-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 43 266 (+240) մարդ, այս պահին բուժվում է 3748-ը (+131):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1237 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 945-ի (+3), իսկ այլ պատճառներով՝ 292 (+0):
Մեկ օրում մահացել է 3 մարդ: