24/09/2020 11:08
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրում ունենք. Վարչապետը զգուշացրեց՝ հսկողությունը կուժեղացվի
Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ երեկ հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք:
«Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ու շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից», - ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պայմանավորվել են, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ:
«Մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր, կարմիրն գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել», - ասաց Նիկոլ Փաշինյանը: