24/09/2020 11:24
Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է, մենք որևէ թիվ չենք փոխել. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս պահին կա 1300 սովորական և 170 վերակենդանացման բաժանմունքում մահճակալ, որոնց 30 տոկոսը ազատ է:
«Մենք ասում էինք, որ ամենաբարձր թիվը հուլիսի 6-ի շրջաններում էր և ամենացածր թիվը եղել է սեպտեմեբի 11-ին, որից հետո թիվը աճում է՝ պայմանավորված շարժունակության մեծացմամբ և նաև համաճարակային կանոնների պահման կարգապահությամբ», - ասաց նա:
Նախարարը նշեց, որ կորոնավիրուսային հիվանդության հետ ապրելու տրամաբնության շրջանակներում պետք է շարունակել կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավարություն և լվանալ ձեռքերը:
Թորոսյանն ասաց, թե կան գործոններ, որ դժվար են կառավարվում, մասնավորապես, հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոնը և այս պահին տարածման թվերը դպրոցներով չեն պայմանավորում, բայց եթե կտրուկ աճ լինի, ապա կպայմանավորեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, ի վերջո, բոլոր երկրները մոտավորապես նույն իարվիճակում են լինելու:
«Զարգացումները դա են ցույց տալիս, Եվրոպայում երկորրդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել: Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է, մենք որևէ թիվ չենք փոխել», - ասաց նա: