24/09/2020 11:35
Հակաճգնաժամային միջոցառում 1-ով ու 2-ով սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը երեկվա դրությամբ կազմում է շուրջ 119 միլիարդ դրամ. Մհեր Գրիգորյան
Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն:
Նա ասաց, որ միջոցառում մեկով ու երկուսով սուբսիդավորման ենթակա պորտֆելի չափը երեկվա դրությամբ կազմում է շուրջ 119 միլիարդ դրամ:
«Ըստ էության, մենք այդ չափով վարկային պորտֆել սուբսիադվորելու ենք, որը, կարծում եմ, էական է», - ասաց նա:
Փոխվարչապետը նշեց, որ շատ կարևոր է՝ հիսուն ու հարյուր, հետագայում նաև 25 միլիոն դրամով սեփականատիրոջ կողմից կապիտալի համալարման դեպքում տվել են սուբսիդավորման ավելի բարենպաստ պայմաններ:
«Երեկվա դրությամբ հայտերի քանակը 32-ն է, 28-ը բավարարված է, բավարարված հայտերի ծավալով մենք կսուբսիդավորենք մոտ ութ միլիարդ դրամին համարժեք վարկային պորտֆել, բայց ավելի կարևոր է այն հանգամանքը, որ շուրջ երեք միլիարդի ներդրում է իրականացվել սեփականատերերի կողմից», - ասաց Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետի խոսքով՝ երեք ամսվա համար բավականին լավ դինամիկա ունեն, իսկ հետագա արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացնեն: