24/09/2020 17:55
Մոսկվայում տրվել է «Հայկական գինիները՝ Ռուսաստանում» նախագծի պաշտոնական մեկնարկը
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ВДНХ) հայկական տաղավարում՝ հայկական գինու փառատոնի ժամանակ, տրվել է «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագծի պաշտոնական մեկնարկը։
Նախագիծն իրականացվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից՝ Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության հետ համագործակցությամբ։
Նախագծի նպատակն է կրթական և մարքեթինգային ծրագրերի միջոցով խթանել հայկական գինիները Ռուսաստանի Դաշնության խոշոր քաղաքներում: