24/09/2020 15:15
Կարող է տանն ունենանք 5 մլն. դրամ, բայց չկարողանաք հաց գնել. պատգամավորը ներկայացրեց դրամի հետ «խաղալու» հետևանքը
Վարկային կազմակերպությունները բարձր տոկոսադրույքներ ունեն, բայց քաղաքացու ընտրությունն է՝ վերցնե՞լ այդ վարկերը, թե՞ ոչ: Այսօր խորհրդարանում հանրային լսումների ժամանակ նկատեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանը:
Ըստ նրա՝ պետք է հստակ ընկալել, որ փողն ապրանք է, բանկերն էլ, առաջարկում է՝ համարել խանութ: Ասում է.
«Ես էլ արդեն 8-9 տարի է՝ վարկ ունեմ, եթե ձեռնտու չէ վերցնել այդ ապրանքն այդ գնով, այցելեք ուրիշ խանութ»:
Նրա խոսքով, եթե վաղն օրենք ընդունվի, որ բոլոր տոկոսները պետք է զրոյացվեն, տնտեսությունը կանգնելու է փլուզման շեմին.
«Կարող է տանն ունենանք 5 մլն. դրամ, բայց չկարողանաք հաց գնել: Դա է դրամի հետ «խաղալը»: Պարզապես չի կարելի»: