24/09/2020 13:50
Մարդը վարկ վերցնելիս ուշադիր չի լինում պայմաններին. Ներսես Երիցյան
Վարկ ստացողներն ու նորմալ մարողները մի քանի անգամ ավելի շատ են, քան խնդրահարույց դեպքերը, խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
«Մարդը վարկ վերցնելիս ուշադիր չի լինում պայմաններին», - ընդգծեց նա:
Խնդիրների մասով ԿԲ փոխնախագահն ասաց, որ երկու հարց ունեն, որոնք, հույս ունեն՝ ԱԺ-ն ապագայում կլուծի: Նրա խոսքով՝ պետք է վերացվեն վարկավորման գովազդն ու օնլայն, չլիցենզավորված նաև միջնորդներով վարկային առաջարկները:
Երիցյանը նաև նշեց կանոնակարգերի խստացման մասին, որ եթե մարդը հաշիվ չունի, դեպոզիտ չի ունեցել, իր եկամուտները չի կարողանում վարել ֆինանսական համակարգի միջոցով, միանգամից չգնա թեյնիկի կամ լվացքի մեքենայի վարկ վերցնի: