25/09/2020 19:13
Telegram-ի աշխատանքում կրկին խափանում է տեղի ունեցել
Telegram-ի օգտերերը դժգոհում են մի քանի երկրներում մեսենջերի հետ կապված խնդիրներից: Այդ մասին վկայում են Downdetector կայքի տվյալները:
Օգտատերերի բողոքների ամենամեծ քանակը գալիս է Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Գերմանիայից, Հունգարիայից, Լեհաստանից և Սինգապուրից:
Նշված խնդիրների թվում էին մեսենջերին միանալու անկարողությունը (72%) և հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված դժվարությունները (27%):
Նախորդ խափանումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին: