25/09/2020 11:05
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 392 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով
Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 48 643 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 392-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 43 401 (+135) մարդ, այս պահին բուժվում է 4002-ը (+254):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1240 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 947-ի (+2), իսկ այլ պատճառներով՝ 293 (+1):
Մեկ օրում մահացել է 3 մարդ: