25/09/2020 10:50
Ցանկացած զարգացման պատրաստ ենք և մեր պայքարը բոլոր դեպքերում շարունակվելու է. Վահե Էնֆիաջյան (Տեսանյութ)
Լիահույս ենք, որ ի վերջո արդար դատավճիռ կկարդան և ամեն ինչ կգնա իր բնականոն ճանապարհով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը։
«Գործում, ըստ էության, բացակայում են մեղադրական նյութերը, և սա սարքած, կարած գործ է, ինչպես ժողովուրդն է ասում», - ասաց Վահե Էնֆիաջյանը։
Նա նշեց, որ պատրաստ են ցանկացած զարգացման և իրենց պայքարը բոլոր դեպքերում շարունակելու է։
«Օրենքով սահմանված բոլոր միջոցները կիրառելու ենք մեր պայքարի ժամանակահատվածում», - ասաց Վահե Էնֆիաջյանը՝ ավելացնելով, որ անկախ տեղի ունեցող զարգացումներից՝ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը կայանալու է։