25/09/2020 11:44
Ռիոյում կառնավալը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է
Ռիո դե Ժանեյրոյում աշխարհահռչակ կառնավալի կազմակերպիչները չեղյալ են հայտարարել դրա անցկացումը 2021 թվականի փետրվարին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մասին հայտնում է բրազիլական Globo հրատարակությունը` հղում անելով Սամբայի դպրոցների անկախ լիգայի նախագահ Խորխե Կաստանեյրայի հայտարարությանը:
«Սա ոչ թե չեղարկում է, այլ հետաձգում և լուծման որոնում: Մենք չեք կարող փետրվարին շքերթ անցկացնել», - ասել է նա: Միևնույն ժամանակ, Կաստանեյրան նշել է, որ շքերթի հնարավոր ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է:
Լիգայի նախագահի խոսքով՝ կառնավալը կախված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու և բնակչությանը պատվաստելու ժամկետից:
Բրազիլիան COVID-19-ի վարակվածությամբ աշխարհում երրորդն է: Երկրում վարակների ընդհանուր թիվը գերազանցել է 4,5 միլիոնը: