25/09/2020 16:09
Հռոմում հասարակական տրանսպորտի աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են անում
Այսօր Իտալիայի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ են անցկացնում: Համապատասխան հաղորդագրությունը հրապարկվել է Հռոմի քաղաքապետարանի կայքում:
Ակցիային են միացել հատվածի գրեթե բոլոր արհմիութենական միավորումները: Ընդհատված է վերգետնյա քաղաքային տրանսպորտի, մետրոյի, նաև արվարձանային էլեկտրագնացքների աշխատանքը:
Գործադուլը կտևի ամբողջ օրը՝ բացառությամբ լարված ժամերի, երբ ուղևորափոխադրումները պետք է ապահովված լինեն:
Տրանսպորտը կաշխատի առավոտյան ժամերին: Գործադուլը հայտարարել են արհմիություններն՝ ի նշան աշխատանքի պայմանների դեմբողոքի:
Այսօր Իտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում Հռոմում, Միլանում, Թուրինում, Ֆլորենցիայում և Ջենովայում, տեղի կունենա նաև ուսուցիչների և աշակերտների բողոքի ակցիա, որոնք պահանջում են կորոնավիրուսի տարածման պայմաններում:անվտանգ պայմաններ ստեղծել կրթական հիմնարկներում