25/09/2020 19:20
Փարիզում Charlie Hebdo նախկին շենքի մոտ վիրավորել են երեք մարդու
Փարիզում Charlie Hebdo-ի նախկին գրասենյակի մոտ երեք մարդու են դանակահարել, հաղորդում է BFMTV-ն:
Նշվում է, որ հարձակման համար կասկածվողը փախուստի է դիմել:
Տեղական իշխանությունները որոշում են կայացրել փակել դպրոցները, մանկապարտեզները և տարեցների բնակելի տները՝ կասկածյալի ձերբակալության սպասումով:
Ավելի վաղ Թեհրանը դատապարտել էր իսլամական մարգարե Մուհամմեդի ծաղրանկարների վերահրատարակումը ֆրանսիական Charlie Hebdo թերթում՝ ի հիշատակ 2015-ի ահաբեկչության ժամանակ զոհերի:
2015 թվականի հունվարի 7-ին Սաիդ և Շերիֆ Քուաշի եղբայրները հարձակվել էին Փարիզի Charlie Hebdo-ի խմբագրության վրա: Նրանք սպանել էին 12 մարդու, այդ թվում՝ 8 լրագրողի և արվեստագետի: