25/09/2020 10:14
Եթե իշխանությունը գնա ստոր քայլի և կալանավորի Ծառուկյանին, հանրահավաքը շատ ավելի հուժկու է լինելու. Արսեն Բաբայան
Սա շատ հայտնի, շատ պարզ գործելաոճ է իշխանության կողմից, հիմա պետք է ամեն ինչ անեն, որպեսզի խոչընդոտեն հոկտեմբերի 8-ին կայանալիք հանրահավաքը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց, որտեղ ընթանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դատավարությունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Վստահ եմ, որ եթե նույնիսկ իշխանությունը գնա այդ ստոր քայլին և կալանավորում կիրառի, ապա հանրահավաքը շատ ավելի հուժկու է լինելու։ Եթե իշխանությունը կարծում է, որ ընդդիմությունը նույնպես իր նման անկազմակերպ և ապիկար է, չարաչար սխալվում է», - ասաց Արսեն Բաբայանը։