26/09/2020 14:06
Ուկրաինայի պաշտպանության նախարարը նշել է Ան -26-ի կործանման հավանական պատճառը
Խարկովի մարզի Չուգուև քաղաքի մերձակայքում կործանված Ան -26 ռազմական ինքնաթիռը, նախնական տվյալներով, կարող էր թևով դիպչել գետինը:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը: Նրա խոսքերը հրապարակվել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքում:
«Նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռը գետնին է բախվել թևով», - հայտնել է Տարան:
Նրա խոսքով՝ սև արկղերը դեռ ինքնաթիռում են, դրա վրա արձանագրված տեղեկատվությունը վերլուծելուց հետո կարելի է եզրակացություններ անել:
Տարան նաև նշել է, որ ինքնաթիռը ղեկավարում էր հրահանգիչ օդաչուն:
Նա հավելել է, որ փորձագետների նախնական գնահատման համաձայն՝ ինքնաթիռի ձախ շարժիչի սենսորներից մեկում տեղի է ունեցել խափանում: