26/09/2020 11:01
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 429 դեպք, մահերի թիվն ավելացել է 3-ով
Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 49 072 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 429-ով։
Կորոնավիրուսից ապաքինվել է 43 576 (+175) մարդ, այս պահին բուժվում է 4253-ը (+251):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1243 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 948-ի (+1), իսկ այլ պատճառներով՝ 295 (+2):
Մեկ օրում մահացել է 3 մարդ: