26/09/2020 15:21
Ֆլորիդայի իշխանությունները հայտարարել են COVID-ի բոլոր սահմանափակումները վերացնելու մասին
Ֆլորիդայի իշխանությունները որոշում են կայացրել ամբողջովին վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին COVID-19 կորոնավիրուսի տարածումը զսպելու համար, հաղորդում է The Hill-ը:
«Նահանգի կողմից այլևս սահմանափակումներ չեն լինի», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը` նշելով, որ իշխանությունները պատրաստ են COVID-19 դեպքերի հավանական աճին:
Սահմանափակումների վերացումը վերաբերում է հիմնականում բարերին և ռեստորաններին, որոնք փակվել և վերաբացվել են մի քանի անգամ COVID-19 բռնկման ժամանակ: Դեսանտիսը բացատրել է, որ եթե տեղական ինքնակառավարման մարմինները ցանկանում են սահմանափակումներ մտցնել ձեռնարկություններում աշխատող աշխատողների թվի վրա, ապա դրա համար հարկավոր է ներկայացնել տնտեսական և բժշկական հիմնավորումներ: