26/09/2020 09:31
«Հրապարակ». Բոլոր ժամանակների իշխանությունների հրահանգները կատարող դատավորը որոշել է կալանավորել Գագիկ Ծառուկյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը: Մենք գրել էինք, որ նախաքննության մարմինը միջնորդության քննությունը ձգձգել է, որ այն համընկնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթապահության հետ, քանի որ վերջինս հնազանդորեն կատարում է բոլոր ժամանակների իշխանությունների հրահանգները:
Ինչպես և կանխատեսել էինք, գիշերը՝ ժամը 11-ին, դատավորը հրապարակեց կալանավորման որոշումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին նշանակված էր Ծառուկյանի ավագ որդու հարսանեկան արարողությունը, իսկ հոկտեմբերի 8-ին՝ համապետական հանրահավաք՝ եռյակի նախաձեռնությամբ»։