26/09/2020 13:42
Զելենսկին սուգ է հայտարարել Ուկրաինայում Ան -26-ի կործանման պատճառով
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով սեպտեմբերի 26-ը երկրում սգո օր է հայտարարվում՝ կապված Ան -26 ռազմական ինքնաթիռի կործանման հետ:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում:
«Ես որոշում եմ կայացնում. սեպտեմբերի 26-ը հայտարարել Ուկրաինայում սգո օր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրում պետական դրոշները կիջեցվեն: Բոլոր զվարճանքի միջոցառումները նույնպես կչեղարկվեն, և համապատասխան փոփոխություններ կկատարվեն հեռուստաընկերությունների և ռադիոկայանների ծրագրերում: