26/09/2020 10:27
Ահաբեկչություն՝ Փարիզում. բերման է ենթարկվել ևս հինգ կասկածյալ
Ֆրանսիայի մայրաքաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել ևս հինգ մարդու, որոնք կասկածվում են Charlie Hebdo երգիծական հրատարակության նախկին խմբագրության մոտ երկու անցորդների վրա հարձակմանը մասնակցելու համար: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը:
Նշվում է, որ 24-ից 37 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են Փարիզի հյուսիսային արվարձանում գտնվող մի բնակարանում, որտեղ, ենթադրաբար, ապրում էր հիմնական կասկածյալը:
Ինչպես հաղորդվում է՝ լրագրողների վրա հարձակվելուց անմիջապես հետո ոստիկանությունը բերման է ենթարկել առաջին կասկածյալին. նրա հագուստի վրա արյան հետքեր են եղել: Երկրորդը՝ մետրոյի կայարանի մոտակայքում, նրան ձերբակալել է երկաթուղային ցանցի թիմը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը Փարիզի հարձակումը որակել է որպես ահաբեկչություն, կամ արյունալի հարձակում Ֆրանսիայի դեմ: